Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի միայն անելանելի իրավիճակում․ Վուչիչ
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կկիրառի միայն անելանելի իրավիճակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վուչիչն ասել է, որ ինքն ավելի լավ գիտի, թե երբ է երկիրը գտնվում փակուղում և երբ պետք կլինի փոխել նման քաղաքականությունը։
«Ես չեմ երդվում, բայց իմ խոսքերն ավելին են նշանակում, քան շատերի երդումները։ Երբ մենք փոխենք քաղաքականությունը, ես անձամբ կկապնվեմ ձեզ հետ: Կլինի՞ դա մեկ ամսից՝ չգիտեմ, հինգ ամսից՝ չգիտեմ։ Բայց մեր քաղաքականությունը մեկ տարուց ավելի դիմակայել է ամենաբարդ պայմաններում, և, իհարկե, ինչ-որ Բաստա չի փոխի այս քաղաքականությունը»,- ասել է Վուչիչը։
Նրա խոսքով՝ Սերբիան ունի իր քաղաքականությունը և հավատարիմ է դրան։