Չինաստանի նախագահը մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան
ԱշխարհՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-22-ը պետական այցով կմեկնի Ռուսաստան, ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է Interfax-ը։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և ռազմավարական փոխգործակցության արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախատեսվում է մտքերի փոխանակում նաև միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում։
Կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։