Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցով քվեարկություն անցկացնելու Թուրքիայի պատրաստակամության մասին
Աշխարհ
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մինչև ընտրությունները (մայիսի 14-ին) ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցով խորհրդարանում քվեարկություն անցկացնելու Թուրքիայի պատրաստակամության մասին։
«Մենք որոշել ենք սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը խորհրդարանում»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Էրդողանը նշել է, որ Անկարան վճռական քայլեր է տեսել Հելսինկիի կողմից՝ դաշինքին միանալու համար իրստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ։
Նա նշել է, թե Շվեդիայից չի ստացել ահաբեկիչներին, որոնց արտահանձնումը պահանջել էր Անկարան։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար