Մոսկվան չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ. Պեսկով
ԱշխարհՌուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ։ Այսպես է մեկնաբանել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի տրամադրումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հարցի առաջադրումն ուղղակի վրդովեցուցիչ և անընդունելի ենք համարում։ Ռուսաստանը, ինչպես և մի շարք պետություններ, չի ճանաչում այդ դատարանի իրավազորությունը և, համապատասխանաբար, նման կարգի ցանկացած որոշում ՌԴ-ի համար իրավական տեսանկյունից ոչինչ չի նշանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը: