Էրդողանը և Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել դաշինքի ընդլայնման և Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության գործընթացը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան մտադիր է բարեխղճորեն շարունակել բանակցությունները Շվեդիայի հետ, և որ գործընթացի հետագա զարգացումն ուղղակիորեն կախված կլինի Շվեդիայի ձեռնարկած կոնկրետ քայլերից»,- ասվում է հաղորդագրությունում։
Էրդողանի խոսքով՝ Ֆինլանդիան «դրականորեն տարբերվում է Շվեդիայից», ուստի Անկարան սկսել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրության հաստատման գործընթացը։