Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Socia-ի եթերում զգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի իրեն կարող են ձերբակալել։
«Հանրապետականների առաջատար թեկնածու և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը կձերբակալվի, դուրս եկեք բողոքի, հետ վերցրեք մեր երկիրը», - գրել է քաղաքական գործիչը։
Ինչպես երեկ հայտնել է NBC հեռուստաալիքը, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին, որպեսզի լռի մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին: