Պուտինն այցելել է Ղրիմ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է ժամանել` թերակղզին երկրի կազմում ընդգրկվելու տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան կադրերը հրապարակվել են Vesti հաղորդաշարի Telegram-յան ալիքում։ Դրանցում պատկերված է պետության ղեկավարը Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի հետ զբոսնելիս։
Նշվում է, որ Պուտինը Սևաստոպոլ է ժամանել արվեստի դպրոցի և Կորսուն կենտրոնի բացման համար։
Պուտինի՝ Ղրիմ մեկնելու մասին չէր հայտարարվել։ Մարտի 12-ին միայն հաղորդվեց, որ նա հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստանի մարզերից մեկը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար