Թուրքիայի իշխանությունները հայտնել են երկրաշարժերի հետևանքով ավելի քան 6,6 հազար օտարերկրացիների մահվան մասին
ԱշխարհԹուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրում փետրվարյան հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 49,6 հազարի, որից 6,8 հազարը օտարերկրացիներ են։ Այդ մասին տեղեկացնում է Anadolu-ն։
«Երկրաշարժերի հետևանքով <...> զոհվել է 49589 մարդ, որից 6807-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ»,- ասել է նա։
Օքթայը հավելել է, որ Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը (AFAD) 31 միլիարդ լիրա (1,6 միլիարդ դոլար) է ուղարկել աղետից տուժած շրջաններ, ևս 22,3 միլիարդ լիրա (1,1 միլիարդ դոլար) ուղարկվել է պետական հաստատությունների և կազմակերպությունների կողմից: