Թալիբներն արգելել են Աֆղանստանում կանեփի աճեցումը
Աշխարհ
«Թալիբան» շարժման ղեկավար Հայբաթուլլա Ախունդզադան արգելել է կանեփի աճեցումն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ արգելք է դրվում կանեփի աճեցման վրա՝ երկրի բոլոր քաղաքացիների համար։ Օրենքի խախտման դեպքում խոստացել են ոչնչացնել բույսը։ Ընդ որում, իրավախախտները համապատասխան մարմինների կողմից կփոխանցվեն դատարանին՝ շարիաթի օրենքներին համապատասխան պատժվելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)