Պուտինի աշխատակազմի աշխատակիցներին խորհուրդ են տվել հրաժարվել iPhone-ից
ԱշխարհՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին, ովքեր ունեն iPhone հեռախոսներ, խորհուրդ են տվել մինչև ապրիլի 1-ը դրանք փոխարինել այլ ապրանքանիշի և այլ օպերացիոն համակարգով սմարթֆոններով։ Այս հրահանգը նրանց տրվել է մարտի սկզբին Մոսկվայի մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ, «Կոմերսանտ»-ին հայտնել են միջոցառմանը մասնակցած մի քանի աղբյուրներ։
Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի, ով տեղյակ է այս հանձնարարականի կատարմանը, հնարավոր է, որ Կրեմլը նոր սմարթֆոններ ձեռք բերի իր աշխատակիցների համար, որպեսզի հեշտացնի նրանց հրաժարումը ամերիկյան տեխնոլոգիաներից։ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը լսել է, որ Apple-ի սարքավորումների օգտագործման արգելքը կտարածվի նաև մարզպետարաններում ներքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաների վրա։ Փորձագետները կարծում են, որ նման միջոցառումները պրագմատիկ են, սակայն կարևոր է հավասարակշռություն հաստատել տեղեկատվական անվտանգության և աշխատակիցների արտադրողականության միջև: