Կրեմլը մեկնաբանել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների «արգելքը»
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող հաստատել նախագահի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկատվությունը, գրում է Gazeta- ն։
«Սմարթֆոնները չեն կարող օգտագործվել պաշտոնական նպատակներով։ Ցանկացած սմարթֆոն թափանցիկ մեխանիզմ է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ սմարթֆոնները չեն կարող օգտագործվել բանակցությունների և պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վարչակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին հանձնարարվել է մինչև այս տարվա ապրիլի 1-ը ազատվել iPhone սմարթֆոններից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս պահանջը կապված է այն փաստի հետ, որ այս սմարթֆոններն ավելի ենթակա են հաքերային հարձակման և լրտեսության արևմտյան փորձագետների կողմից՝ համեմատած այլ սմարթֆոնների հետ, ինչի դիմաց ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին առաջարկվել է Android օպերացիոն համակարգով հեռախոսներ գնել: