Չեխիայի նախագահը հայտարարել է 2023 թվականին ուկրաինական հակամարտությունում հնարավոր շրջադարձի մասին
ԱշխարհՉեխիայի նախագահ Պետր Պավելը լրագրողներին ասել է, որ 2023 թվականին ուկրաինական հակամարտությունում պետք է լինի «շրջադարձ», և կողմերը կձգտեն բարելավել իրենց «բանակցային դիրքերը»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ակնհայտ է, որ որոշակի շրջադարձային պահ պետք է տեղի ունենա այս տարի (Ուկրաինայում ստեղծված իրավիճակում)»,- ասել է նա։
Պավելը նշել է, որ վերջին ամիսներին ռազմական գործողություններն ընթանում են «շատ ստատիկ կերպով»։
Նախագահի խոսքով՝ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու փորձերը կշարունակվեն, և կողմերն իրենց հերթին շահագրգռված կլինեն «բանակցային դիրքերի» բարելավմամբ։