Թուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողություններն անբավարար է համարում․ Չավուշօղլու
ԱշխարհԹուրքիան ներկայումս անբավարար է համարում Շվեդիայի գործողությունները ահաբեկչության դեմ պայքարի Մադրիդյան հուշագրի կատարման ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նա, սակայն, չի հերքել, որ Շվեդիայի կառավարությունը ճիշտ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
«Մենք տեսնում ենք, որ Շվեդիայի նոր կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում ահաբեկչության դեմ պայքարի հուշագիրը կյանքի կոչելու համար, բայց առայժմ դրանք անբավարար են»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը Անկարան կարող է հավանություն տալ մինչ Դաշինքի այս տարվա հուլիսին կայանալիք գագաթնաժողովը։