ԵՄ 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինայի համար արկերի ընդհանուր գնումներին․ Բորել
ԱշխարհԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ 20 երկրներ իրենց մտադրություն են հայտնել մասնակցել Ուկրաինայի համար 1 մլրդ եվրոյի արկերի գնման նախագծին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ 20 երկրներ ցանկություն են հայտնել մասնակցել համատեղ գնումների նախագծին, մինչդեռ միայն 17-ն է ստորագրել այն, մնացածը կմիանան ազգային ընթացակարգերի ավարտից հետո»,- ասել է Բորելը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի զինամթերք մատակարարելու պլանը։