ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Չինաստանին կոչ է արել զենք չմատակարարել Ռուսաստանին
ԱշխարհՉինաստանը չպետք է մահաբեր զենք մատակարարի Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդանշան կցանկանար ուղարկել Պեկին։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ապացույցներ չունի, որ Չինաստանը ինչ-որ զենք է մատակարարում Ռուսաստանին։
Միաժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ Չինաստանի կողմից Ռուսաստանին ռազմական աջակցությունը միայն կերկարացնի Ուկրաինայում պատերազմը։