Ողջ աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ․ Վրաստանի վարչապետ
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձեռնպահ է մնացել Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումը գնահատելուց։ Ընդ որում, նա հայտարարել է, որ աշխարհին սպառնում է Երրորդ համաշխարհային պատերազմ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Ես ուզում եմ ձեզ ասել գլխավորը։ Այսօր աշխարհը, ողջ աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ։ Այս գնահատականը չափազանցված չէ, շահարկում չէ։ Օրեցօր մենք տեսնում ենք ավելի շատ առճակատում, ավելի շատ լարվածություն և մեծ էսկալացիա։ Այս պայմաններում իմ՝ որպես կառավարության ղեկավարի գլխավոր մտահոգությունը և մեր ժողովրդի պատվերը խաղաղության, կայունության և մեր երկրի փրկության պահպանումն է»,- ասել է Ղարիբաշվիլին։