Պուտինն ու Սին կոչ են արել խուսափել Ուկրաինայում հակամարտությունն «անվերահսկելի փուլի» անցումից
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համատեղ հայտարարության մեջ կոչ են արել խուսափել ուկրաինական ճգնաժամի դեգրադացիայից և դրա՝ «անվերահսկելի փուլի» անցումից: Համապատասխան տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում։
«Կողմերը կոչ են անում դադարեցնել բոլոր այն քայլերը, որոնք նպաստում են լարվածության սրմանը և ռազմական գործողությունների երկարացմանը, խուսափել ճգնաժամի հետագա դեգրադացիայից մինչև դրա անցումը անվերահսկելի փուլի», - ասվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)