Լուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասին
ԱշխարհԲելառուսում մի շարք գործողություններ են իրականացվում դիվերսանտների գործունեությունը զսպելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով Գրոդնոյում ահաբեկչությունը կանխելու մասին լրագրողի հարցին՝ Լուկաշենկոն ասել է, որ «դա միայն սկիզբն էր», իսկ Բելառուսում «մի շարք գործողություններ դեռ շարունակվում են»։
Գրոդնոյում և Մաչուլիշչիում տեղի ունեցած ահաբեկչության փորձերը Բելառուսի ղեկավարն անվանել է անհավանական։ Նա նշել է, որ նման միջադեպերը «նորություն» են երկրի համար։