ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համար
ԱշխարհՍպիտակ տունը մտադիր է մինչեւ հունիս ռազմավարություն պատրաստել սեւծովյան տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«[ԱՄՆ Սևծովյան] ռազմավարությունը կենտրոնանալու է ոչ միայն անվտանգության ասպեկտների վրա, այլ նաև քաղաքական փոխգործակցության, տնտեսական համագործակցության ակտիվացման վրա, ներառյալ էներգետիկ անվտանգության ամրապնդումը», - ասել է նա:
Բացի այդ, քաղաքական գործիչը հիշեցրել է, որ դեպի Սև ծով ելք ունեցող վեց երկրներից երեքը ՆԱՏՕ-ի անդամ են։ Ուկրաինան ակնհայտորեն Միացյալ Նահանգների կարևոր բարեկամն է, ասել է նա։