Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ԻրանԻրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15.08-ին՝ 244 հազար բնակչություն ունեցող Գորգան քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների և զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան։