Իրանի Մեջլիսի փոխնախագահը զգուշացրել է Բաքվին
ԻրանԻրանի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Նիքզադը Twitter-ի իր միկրոբլոգում զգուշացրել է Ադրբեջանին տարածաշրջանում այլոց սահմանների նկատմամբ հավակնությունների համար, հայտնում է ISNA-ն։
«Իսլամական սուրբ համակարգը զգայուն է իր և հարևանների սահմաններին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և ուժեղ պատասխան կտա ոտնձգություններին: Հույս ունեմ, որ մեր հարեւանները չեն զոհաբերի իրենց նախնիների բարիդրացիությունը՝ հանուն սիոնիստների գայթակղութան»։
Իր թվիթում նա օգտագործել է երկու հեշթեգ՝ «Բաքու» և «Իրան»։