Նյու Յորքում հարձակվել են Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչության վրա, կա վիրավոր
ԱշխարհԱնհայտ անձը հարձակվել է Նյու Յորքում ՄԱԿ-ում Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա՝ վիրավորելով Հարավային Սուդանի դիվանագետին։ Այս մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Ուգանդայի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ադոնիա Այբեն։
«Դեռ վաղ է շարժառիթը պարզելու համար, սակայն, ըստ տեղեկությունների, նա զայրացած էր Ուգանդայի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ-ի վերաբերյալ օրինագծից», - ասել է ՄԱԿ-ում Ուգանդայի մշտական ներկայացուցիչը: Ավելի ուշ դիվանագետը նշել է, որ օրինագիծը դեռ չի ստորագրվել երկրի նախագահի կողմից։
Մարտի 22-ին Ուգանդայի խորհրդարանը միասեռական հարաբերությունները քրեականացնող նոր օրենք է ընդունել։