Ադրբեջանը չի հրավիրվել Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին
ԱշխարհԲայդենի վարչակազմը հրավերներ է ուղարկել աշխարհի 120 առաջնորդների՝ մասնակցելու հաջորդ շաբաթ կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովին, հայտնում է Turan-ի Վաշինգտոնի թղթակիցը։
«Մենք կրկին հրավիրել ենք բոլոր այն կառավարություններին և գործընկերներին, որոնք հրավիրվել էին 2021 թվականի դեկտեմբերին կայացած առաջին գագաթնաժողովին, ինչպես նաև ավելացրել ենք ութ նոր կառավարություններ ամբողջ աշխարհից»,- ճեպազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական Ռոբ Բերշչինսկին։ Դրանք են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ'Իվուարը, Գամբիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Տանզանիան և Հոնդուրասը։
Բերշչինսկու խոսքով, առաջիկա գագաթնաժողովը ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը։
Նշենք, որ չհրավիրվածների թվում են Ռուսաստանը, Թուրքիան, ԿԺԴՀ-ն, Ադրբեջանը: