Պենտագոնում խոսել են Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմի հավանականության մասին
ԱշխարհԹեեւ Ռուսաստանի եւ Չինաստանի շահերը ազգային անվտանգության տեսանկյունից բախվում են ԱՄՆ-ի շահերին, Վաշինգտոնն անխուսափելի չի համարում պատերազմը Մոսկվայի կամ Պեկինի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի գեներալ, Պենտագոնի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, փոխանցում է РИА Новости-ն։
«Ե՛վ Չինաստանը, և՛ Ռուսաստանը կարող են սպառնալ մեր շահերին և ապրելակերպին։ Սակայն Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմը ոչ անխուսափելի է, ոչ էլ վերահաս»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ ԿՀՎ նախկին տնօրեն և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը Բայդենի ռազմավարական սխալ էր անվանել և ընդգծել, որ Սպիտակ տան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Մոսկվա աննշան դարձնելու ցանկությունը չի հաջողվել։