Մակրոնը հայտարարել է Չինաստան այցելելու մտադրության մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ շուտով կայցելի Չինաստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հրավիրել եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղեկցել ինձ Չինաստան իմ այցի ժամանակ»,- ասել է քաղաքական գործիչը՝ չնշելով ոչ ուղևորության ճշգրիտ ամսաթիվը, ոչ էլ Չինաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումները։
Մարտի 20-ին Սի Ծինփինը եռօրյա այցով ժամանել էր Ռուսաստան։ Բանակցություններից հետո պետությունների ղեկավարները ստորագրել էին երկու համատեղ փաստաթուղթ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը ընդգծել էին, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները ռազմաքաղաքական դաշինք չեն և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)