«Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ Մեդվեդև
ԱշխարհՌուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի, սա մեր պետության հզորության լուրջ ստուգում է, ռուսական առաջատար լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ունենք ընկերներ, դաշնակիցներ, բայց որ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չստեղծենք, մենք առաջին անգամ ենք նման իրավիճակում: Եվ դա հենց մեր պետության հզորության այդքան լուրջ ստուգում է»,- ասել է Մեդվեդևը։
Նա նշել է, որ երբեմն մտածում է, որ Ռուսաստանն այսօր գտնվում է եզակի վիճակում, որը դժվար թե ինչ-որ բանի հետ համեմատվի։
«Երբ կար ցարական ռեժիմ, կայսրություն, մենք դաշնակիցներ ունեինք, նրանք փոխվեցին՝ Գերմանիան, Ֆրանսիան, կարևոր չէ, հետո Անտանտը, հետո ոչ Անտանտը, բայց մենք էլ մենակ չէինք։ Բայց հիմա առաջին անգամ, դե գոնե վերջին 150 տարվա մեջ առաջին անգամ մենք մենակ ենք»,- ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։