ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ Պենտագոն
ԱշխարհՊենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում ընդլայնել հակամարտությունը կամ պատերազմել Իրանի դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե մեր մարդիկ վտանգի տակ հայտնվեն, մենք կպատասխանենք համապատասխանաբար և համաչափ», - ասել է Ռայդերը:
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան բազան գտնվում է Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ՝ Սիրիայի հյուսիսարևելյան Դեյր էզ-Զոր նահանգում։ Ռազմաբազայի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել։ Զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Մարտի 23-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի կապալառու, իսկ հինգ զինվոր և ևս մեկ ամերիկացի կապալառու վիրավորվել են: