Մեծ Բրիտանիան և Չեխիան վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների համար
ԱշխարհԱդրբեջանցի զինվորականներն ավարտել են Մեծ Բրիտանիայի և Չեխիայի կողմից կազմակերպված բազմազգ խաղաղապահ գործողությունների դասընթացը։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
«Չորսշաբաթյա վերապատրաստման դասընթացը հաջողությամբ անցկացվել է բրիտանացի և չեխ հրահանգիչների կողմից՝ ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վարքագծի կանոնները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնագրքի և զինված հակամարտությունների մասին օրենքի», - գրել է նա:
Դիվանագետի խոսքով՝ 4 շաբաթ տևած խաղաղապահ գործողությունների բազմազգ դասընթացն ավարտվել է մարտի 24-ին։