Ռուսաստանի համար 2023 թվականը երջանիկ տարի է լինելու. Մեդվեդև
ԱշխարհՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ 2023 թվականը լինելու է տարբեր, այդ թվում՝ դրամատիկ տարի, բայց, ի վերջո, Ռուսաստանի համար կլինի բարեկեցիկ և ուրախ տարի։
«Գիտեք, ես համոզված եմ, որ 2023 թվականը լինելու է տարբեր, լինելու է դրամատիկ, մյուս կողմից՝ այն թույլ կտա մեզ պատասխանել ամենադժվար հարցերին, կտա մեր ժողովրդի իսկական սխրանքների օրինակներ և, ի վերջո, 2023 թվականը մեր երկրի համար կլինի բարգավաճ և երջանիկ տարի»,- ասել է նա ռուսական առաջատար լրատվամիջոցներին, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։