Զելենսկին ասում է, որ Սի Ծինփինից հանդիպման առաջարկ չի ստացել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Yomiuri Shimbun-ի ճապոնական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ Չինաստանից առաջարկ չի ստացել բանակցություններ վարելու, մասնավորապես՝ նախագահ Սի Ծինփինի հետ։
«Ես Չինաստանից միջնորդության առաջարկ չեմ ստացել։ Ես հանդիպելու առաջարկ չեմ ստացել»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նախագահը հավելել է, որ ավելի վաղ դիվանագիտական ուղիներով հայտարարել էր, որ ցանկանում է զրուցել Չինաստանի ղեկավարի հետ։
2023 թվականի փետրվարի 24-ին Չինաստանը ներկայացրել էր 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Փաստաթուղթը պարունակում էր հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման կոչեր՝ ռուսական և ուկրաինական կողմերի միջև երկխոսության շուտափույթ վերսկսման համար։