Թուրքիայում գնահատել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավանականությունը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը, գնահատելով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավանականությունը, նշել է, որ Անկարան Ստոկհոլմի համար չի փակել Հյուսիսատլանտյան դաշինքի դուռը։ Այս մասին նա ասել է NTV-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք փակել ՆԱՏՕ-ի դուռը Շվեդիայի համար», - ասել է նա: Կալընը նշել է, որ այս գործընթացը կախված կլինի նրանից, թե ինչ գործողություններ կձեռնարկի երկիրը։
Բացի այդ, նա նշել է, որ Ֆինլանդիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու խոչընդոտներ չկան։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)