ԱՄՆ-ն աշխարհի գլխավոր բռնապետն է. ՌԴ ԱԽ քարտուղար
ԱշխարհՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱՄՆ-ն անվանել է համաշխարհային գլխավոր դիկտատոր՝ պատճառաբանելով, որ երկիրը «խոսքի ազատության պատրվակով ոտնահարում է այլ պետությունների ինքնիշխանությունը»։ Այս մասին նա ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
«Կեղծավորաբար խոսելով ընտրության ազատության մասին՝ Միացյալ Նահանգները, որն իրեն նշանակել է աշխարհի գլխավոր դիկտատոր, իրականում պարզապես կծաղրի այն երկրներին, որտեղ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը ոտնահարված են նրանց կողմից», - կարծում է Պատրուշևը։
Նա նաև հայտնել է, որ առաջիկա «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը» տեղի է ունենում ԱՄՆ-ում մեկնարկած նախագահական մրցավազքի շրջանակում։ Հանդիպումը կլինի «հերթական հավաք հանուն խաղաղության», որում Վաշինգտոնը մտադիր է շարունակել կենտրոնական դեր խաղալ։ Միաժամանակ, այն երկրները, որոնք համաձայն չեն դրան, կստանան «ոչ ժողովրդավարական պետությունների» պիտակը։