Չինաստանի ԱԳՆ-ն գնահատել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը
Աշխարհ
Չինաստանը դեմ է միջուկային պատերազմին և կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Այսպես է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը պատասխանել Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին, հայտնում է Sina-ն։
Մաո Նինը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունվարին 5 միջուկային տերությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում ընդգծել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել։
«Ստեղծված իրավիճակում բոլոր կողմերը պետք է կենտրոնանան դիվանագիտական ջանքերի վրա՝ ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար և համատեղ նպաստեն իրավիճակի դեէսկալացմանը», - հավելել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար