Դոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ
Աշխարհ2023 թվականի մարտի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Կարեն Դոնֆրիդն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար։ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել բոլոր թյուրըմբռնումները լուծել բանակցությունների միջոցով՝ նշելով, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել գործընթացին։