Թուրքիայում պահանջել են հեռացնել Էրդողանին նախագահական ընտրություններից
ԱշխարհԹուրքիայում երեք ընդդիմադիր կուսակցություններ պահանջել են երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը հանել նախագահական ընտրություններից։ «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները դիմում են ուղարկել երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողով։ Ընդդիմությունն աջակցում է Էրդողանի գլխավոր հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ընտրական հանձնաժողովին ուղղված դիմումի հեղինակների կարծիքով՝ գործող նախագահի առաջադրումը հակասում է Թուրքիայի Սահմանադրությանը, քանի որ նրա ներկայիս ժամկետը անընդմեջ երկրորդն է։ Անկարան պնդում է, որ 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանի նախագահական ժամկետները զրոյացվել են։
Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Դրանք չեն տեղափոխվել՝ չնայած վերջին երկրաշարժին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 000 մարդ։
Էրդողանն ու Քըլըչդարօղլուն նախընտրական մրցավազքում ֆավորիտներ են։ Նրանց արշավներում գերակշռում է երկրաշարժի թեման: Նախագահ Էրդողանին ուղղված ընդդիմության հիմնական պնդումը ավերիչ երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու իշխանությունների վատ պատրաստվածությունն է և տուժածներին օգնություն ցուցաբերելու թերությունները։