Բլինքենն Ուկրաինայում հրադադարի կոչերը ցինիկ ծուղակ է անվանել
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչերն անվանել է ցինիկ ծուղակ, որը կսառեցնի հակամարտությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, աշխարհը պետք է զգուշանա նման առաջարկներից, որոնք կարող են խաղաղության կոչ թվալ, բայց իրականում կարող են սառեցնել հակամարտությունը՝ Ռուսաստանին վերականգնվելու ժամանակ տալով:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորությունը։ Նման հայտարարություն նա արել էր Բրյուսելում՝ ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ։
Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է «առաջին ձեռքից իմանալ» Պեկինի դիրքորոշումը Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ։ Նա հավելել էր, որ ի վերջո «հենց ուկրաինացիները պետք է պայմաններ ստեղծեն այս խաղաղության գործընթացի մեկնարկի համար»։