ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի կողմից Բելառուսում միջուկային զենք տեղակայելու հարցը
Աշխարհ
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը մարտի 31-ին կքննարկի Ռուսաստանի կողմից Բելառուսում միջուկային զենք տեղակայելու հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ կազմակերպության աղբյուրին հղումով։
Հանդիպումը նախաձեռնել են արեւմտյան պատվիրակությունները եւ նախատեսված է ուրբաթ օրը։
Մարտի 26-ին Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են հանրապետության տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայել, որի համար պահեստի կառուցումը կավարտվի մինչև հունիսի 1-ը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»