Պետք է համատեղ գործենք՝ ընդդեմ Իրանի. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
Աշխարհ«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելում դեսպանություն բացելու որոշման համար»։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Իսրայելցի նախարարը հատկապես անդրադարձել է Իրանից հնչող սպառնալիքներին.
«Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ։ Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- ասել է Քոհենը։