Բաքվում հայտարարել են, թե Ադրբեջանը զենք ու զինամթերք է վաճառում ԱՄՆ-ին
ԱշխարհԱդրբեջանը զենք ու զինամթերք է վաճառում ԱՄՆ-ին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, հայտնում է Report-ը։
«Երբ ինձ նշանակեցին այս պաշտոնում, ինձ առաջադրանքներ տվեցին։ Այս խնդիրների մասին ես բազմիցս խոսել եմ մամուլում՝ սերտ հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Իսրայելի հետ, շփվել նրանց պաշտպանական արդյունաբերության հանձնաժողովների հետ և համատեղ աշխատել։ Մենք երկար տարիներ միասին ենք աշխատում։ Դա դրսևորվեց նաև «Հայրենական պատերազմում» (Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ռազմական ագրեսիան - խմբ․)։
Սակայն այս ոլորտում մեր ուղղությունն աշխարհի ամենազարգացած երկրների հետ միասին աշխատելն է։
Այս տեսանկյունից չի կարող լինել մի պետություն, որը սպառազինության առումով կախված չլիներ որեւէ մեկից։ Նույնիսկ ԱՄՆ-ն է զենք գնում մեզանից և այլ երկրներից»,- ասել է ադրբեջանցի նախարարը։