Օսթինը հայտարարել է 2022 թվականին հիպերձայնային զենքի 12 հաջող փորձարկման մասին
ԱշխարհԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ 2022 թվականին Միացյալ Նահանգները հիպերձայնային զենքի 12 հաջող փորձարկում է իրականացրել։ Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այս աշխատանքը շարունակվելու է։
Մարտի 28-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը Կոնգրեսի լսումների ժամանակ ասել էր, որ երկրի հիպերձայնային զենքի վերջին փորձարկումները հաջող չեն եղել:
Մարտի 13-ին Կալիֆորնիայի ափերի մոտ B-52H ռազմավարական ռմբակոծիչից արձակվել էր AGM-183 ARRW հրթիռ։