Իսրայելցի նախարարը հրաժարվել է իր երկիրը համարել «ևս մեկ աստղ ամերիկյան դրոշի վրա»
ԱշխարհԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը մարտի 29-ին հայտարարել է, որ իր երկիրը չի ենթարկվում ԱՄՆ-ին դատական բարեփոխումների հարցում, հաղորդում է Iz.ru-ն:
«Մենք հարգում ենք այնտեղի ժողովրդավարական համակարգը, բայց նրանք պետք է հասկանան, որ Իսրայելն անկախ երկիր է, այլ ոչ թե ամերիկյան դրոշի վրա ևս մեկ աստղ: Աշխարհի երկրները պետք է հասկանան, որ մարդիկ այստեղ՝ Իսրայելում, ընտրություններ են անցկացրել և արտահայտել իրենց կամքը»,- ասել է նա «Գալեյ Ցախալ» ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ էր արտահայտվել Իսրայելում դատական բարեփոխումներին և կոչ էր արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարվել դրանից։