Բժիշկները խոսել են Հռոմի պապի առողջական վիճակի մասին
ԱշխարհՀռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում, հայտնում է ANSA-ն՝ վկայակոչելով հիվանդանոցում իր աղբյուրին, որտեղ պոնտիֆիկոսը հետազոտվում է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունները վերաբերել են թոքերի թթվածնով հագեցվածության մոնիտորինգին։ Ֆրանցիսկոսը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի առաջիկա գիշերը հիվանդանոցում, ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գտնվում է Ջեմելի հիվանդանոցում՝ պլանային հետազոտության համար, հայտնել էր նրա խոսնակ Մատեո Բրունին։
86-ամյա Հռոմի պապի վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։