ԱՄՆ ռազմական ուղղաթիռների բախման հետևանքով ինը զինվոր է զոհվել
ԱշխարհԱՄՆ-ում մարտի 29-ի երեկոյան Կենտուկիում անցկացվող զորավարժությունների ժամանակ բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի աղբյուրին։
Նշվում է, որ խոսքը երկու HH60 «Black Hawk» ուղղաթիռների մասին է։ Այս պահին անձնակազմի վիճակի մասին տեղեկություններ չկան։ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հաստատել է միջադեպը: Նա հայտարարել է, որ վթարի հետեւանքով կարող են լինել զոհեր։ Բախման վայրում են փրկարար ծառայություններն ու իրավապահները։
«Ինը զինվորականներ զոհվել են այն բանից հետո, երբ ամերիկյան բանակի երկու «Black Hawk» ուղղաթիռները կործանվել են ուսումնական առաջադրանք կատարելիս»,- ասվում է ABC-ի հաղորդագրության մեջ։