Կզորակոչվի 147 հազար մարդ. Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին
ԱշխարհՌԴ ղեկավարը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին, փաստաթղթի տեքստը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Զորակոչը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը, այն կվերաբերի 18-ից 27 տարեկան ՌԴ քաղաքացիներին։
Ընդհանուր առմամբ, գարնանային զորակոչի շրջանակներում նախատեսվում է կանչել 147 հազար մարդու, ասվում է տեքստում։