Լավրովն Արևմուտքին անվանել է Ուկրաինայում հակամարտության անմիջական մասնակից
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն Ուկրաինայում հակամարտության անմիջական մասնակից է։ Այս մասին նա խոսել է կուբայական Prensa Latina գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչպես ասում են իրենք՝ ուկրաինացի առաջնորդները, եթե չշարունակվի Ուկրաինային ավելի ու ավելի հարձակողական սպառազինությունների մատակարարումը, ապա իրենք կպարտվեն։ Սա բնորոշ խոստովանություն է։ Դա միայն մեկ բան է նշանակում՝ Արևմուտքն անմիջականորեն այս պատերազմի մասնակիցն է»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ առանց Արեւմուտքի մասնակցության, Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց ավարտված կլիներ։
Լավրովը հավելել է, որ Արևմուտքն օգտագործել է Ուկրաինայի իշխանություններին Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղակի սպառնալիքներ ստեղծելու համար։