ԱՄՆ դիվանագետներն ակնկալում են հանդիպել WSJ-ի ձերբակալված լրագրողի հետ․ Պետդեպ
ԱշխարհԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ ամերիկացի դիվանագետներն ակնկալում են մի քանի օրից հանդիպել Wall Street Journal-ի ձերբակալված լրագրող Գերշկովիչի հետ՝ հյուպատոսական հասանելիության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատելի խոսքով՝ ամբողջ Պետդեպարտամենտն աշխատում է ձերբակալված Էվան Գերշկովիչի հյուպատոսական հասանելիության կազմակերպման ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ դրան կարելի է հասնել մի քանի օրից։
«Դրա ամենացավալի մասն այն է, որ Ռուսաստանը ունի վարչական ընթացակարգեր և անվտանգության պահանջներ: Դա կարող է տևել մի քանի օր»,- ասել է նա: