Ուկրաինան չի մասնակցի այն մրցումներին, որտեղ կմասնակցեն ռուսները
Աշխարհ«Ուկրաինայի հավաքականները բոյկոտելու են այն մրցումները, որտեղ կմասնակցեն ագրեսոր երկրների մարզիկները։ Այս որոշումն ընդունել է Ուկրաինայի նախարարների կաբինետը»։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարար Օլեգ Նեմչինովը, գրում եմ միջազգային ԶԼՄ-ները։
Որոշումը վերաբերում է բոլոր միջազգային մրցումներին՝ ներառյալ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի որակավորման փուլերը։
«Կառավարության նիստում արձանագրային որոշում է կայացվել, որ մենք մասնակցում ենք որակավորման մրցումներին միայն այնտեղ, որտեղ ռուսներ չկան: Ըստ այդմ, այդ չափանիշներից դուրս մասնակցությունը կարող է հիմք հանդիսանալ ֆեդերացիաներին ազգային կարգավիճակից զրկելու համար»,- ասել է Նեմչինովը: