Լուկաշենկոն հայտարարել է, որ իր դարն ավարտվում է
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին, ասել է, որ չի պատրաստվել և չի էլ պատրաստվում իր համար «հարմարեցնել» երկրի սահմանադրությունը, քանի որ իր դարն ավարտվում է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ուղղակի մտածում եմ՝ ասե՞մ, թե՞ չասեմ... Բայց քանի որ նման կռիվ է սկսվել… Շատերն ասում են, որ Լուկաշենկոն իր համար է ստեղծել այս սահմանադրությունը: Կներեք, ես չեմ սա արել։ Իմ դարն ավարտվում է, և ինձ համար որևէ սահմանադրություններ չեմ անելու»,- ասել է Լուկաշենկոն։
«Դուք պետք է որոշեք, թե ով կլինի ձեր նախագահը: Բայց ես ձեզ անմիջապես ասում եմ, որ արդեն կուշտ եմ: Դուք որոշեք, և դադարեցրեք դրա մասին այսօր խոսելը», - ասել է Լուկաշենկոն՝ դիմելով ժողովրդին և խորհրդարանին:
Նա ընդգծել է, որ այս հարցում բազմիցս հայտարարել է ժողովրդի պատասխանատվության մասին։