Լուկաշենկոն խոսել է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու ռիսկի մասին
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «հորիզոնում երևում է երրորդ համաշխարհային պատերազմը՝ միջուկային հրդեհներով»։ Այս մասին պետության ղեկավարը խոսել է բելառուս ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված ուղերձում, որը հեռարձակվել է BelTA հեռուստաալիքով։
Նրա խոսքով, Ուկրաինայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերով «լայնածավալ պատերազմ է սանձազերծվել՝ մինչև վերջին ուկրաինացին», իսկ դրա անցումից գլոբալ զինված հակամարտության կարելի է խուսափել միայն բանակցությունների միջոցով։
Նա նաև հայտարարել է, որ Մինսկն է կառավարելու Ռուսաստանի Դաշնության մարտավարական միջուկային զենքը երկրում։
«Բելառուսում չկառավարվող զենք չկա և չի էլ կարող լինել։ Ուստի մենք կկառավարենք այն ամենը, ինչ կա Բելառուսում»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա՝ նշելով, որ այդ թեման հրապարակային չի քննարկվում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար