ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինային նախատեսվածից ավելի Leopard տրամադրել. Գերմանիայի ՊՆ
ԱշխարհՆԱՏՕ-ի երկրները նախատեսում էին Ուկրաինա ուղարկել Leopard 2 տանկերի երկու գումարտակ և Leopard 1 տանկերի չորսգումարտակ։ Դժվար թե հնարավոր լինի ավելի տրամադրել, քանի որ դաշնակիցները սահմանափակ ռեսուրսներ ունեն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը շաբաթ օրը Welt am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում։
«Ես չեմ տեսնում մի սցենար, որտեղ հնարավոր կլինի Ուկրաինա ուղարկել լրացուցիչ Leopard-ներ` ավելին, քան հայտարարվել էր», - ասել է նա։ «Մեր մատակարարումները, ինչպես այլ երկրների մատակարարումները, սահմանափակ են», - ավելացրել է Պիստորիուսը:
Նա նշել է, որ որպես պաշտպանության նախարար՝ չի կարող ամեն ինչ տալ։ Կան ռեզերվներ, որոնք հնարավոր չէ ծախսել։